Հոդված 1
Հոդված 1
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառման նպատակով քաղաքական հանցագործություններ չեն համարվում հետևյալները`
ա) մարդկության դեմ այն հանցագործությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված` Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայում,
բ) «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 50-րդ հոդվածում, «Ծովում զինված ուժերի վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 51-րդ հոդվածում, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 130-րդ հոդվածում և «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայի 147-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունները,
գ) պատերազմի այն օրենքների բոլոր համեմատելի խախտումները, որոնք գործում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելիս, ինչպես նաև պատերազմի այն սովորույթների խախտումները, որոնք այդ ժամանակ գոյություն ունեն և Ժնևի վերոհիշյալ կոնվենցիաների դրույթներով չեն նախատեսվում:
Գ լ ու խ 2