Հոդված 10
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը, իրենց երկրներում գործող օրենսդրությունների համաձայն, թույլ կտան հետևյալ ապրանքների ներմուծումն ու արտահանումը առանց հարկերի ու մաքսավճարի և այլ տեսակի գանձումների.
● նմուշային առարկաներ և պրակներ, գովազդային տեղեկագրեր և ուրվագրեր,
● պարտավուրությունների և երաշխիքների կատարման նպատակով անվճար առաքվող մասեր,
● ժամանակավոր կամ մշտական գործող տոնավաճառներում և ցուցահանդեսներում ոչ վաճառքի նպատակով ներկայացվող ապրանքներ,
● ուրիշ ապրանքի փոխարեն ներմուծված ապրանքը` փոխարինված ապրանքը երկրից արտահանելու պայմանով,
● միջազգային առևտրում օգտագործվող հատուկ բեռնարկղեր և փաթեթավորումներ, որոնք ներմուծվում են բեռնավորման և երկրից արտահանվելու նպատակով,
● ապրանքներ, գործիքներ, նյութեր և այլ գործիքակազմ` ժամանակավոր ներմուծված, փորձերի, փորձարկումների, վերանորոգման աշխատանքների, մշակման և պատրաստման համար՝ վերադարձի պայմանով,
● առարկաներ, գործիքներ և հաստոցներ` նախատեսված մոնտաժային աշխատանքների և առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության համար՝ վերադարձման պայմանով:
Նման բնույթի արտահանման և ներմուծման ժամկետները կսահմանվեն` կախված այն նպատակներից, որոնց համար նախատեսված են վերոհիշյալ ապրանքները և առարկաները: