Հոդված 3
Հոդված 3
Առավել բարենպաստ ազգի ռեժիմը չի տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք`
● բխում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի մաքսային միություններում, ազատ առևտրի գոտիներում կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի այլ ձևերում մասնակցությունից,
● Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տրամադրել է կամ կտրամադրի հարևան երկրներին` սահմանամերձ առևտուրը դյուրացնելու նպատակով,
● Պայմանավորվող կողմերը միջազգային պայմանագրերի հիման վրա տրամադրել են կամ կտրամադրեն զարգացող երկրներին: