Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը ապրանքների և ծառայությունների փոխանակման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների այլ ձևերին առնչվող բոլոր հարցերում հաշվի կառնեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերը և սկզբունքները, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթները և, համաձայն դրանց, փոխադարձ առևտրում միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի ռեժիմ խտրականության բացառման և հավասար հնարավորությունների պայմաններում:
Առավել բարենպաստ ազգի ռեժիմը կկիրառվի բոլոր այն դեպքերում, որոնք կվերաբերեն ներմուծման և արտահանման թույլտվությանը, մաքսատուրքերին և վճարումներին, հյուպատոսական գանձումներին և այլ գանձումներին ու հարկերին, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցման, պահեստավորման, դրանց գրանցման, ինչպես նաև մաքսային կանոնների և ընթացակարգերի նկատմամբ:
Պայմանավորվող կողմերը համաձայնում են միմյանց տրամադրել առավել բարենպաստ ազգի ռեժիմ նաև ապրանքների փոխադրման հետ կապված բոլոր հարցերում և, իրենց երկրների օրենսդրություններին և կարգավորումներին համապատասխան, կաջակցեն իրենց տարածքներով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում արտադրված ապրանքները երրորդ երկրներ և երրորդ երկրների տարածքում արտադրված ապրանքները որևէ Պայմանավորվող կողմի տարածք ազատ տարանցելուն: