Հոդված 12
Հոդված 12
Սույն Համաձայնագրի համաձայն հայկական և կուբայական տնտեսավարող կազմակերպությունների ներմուծած ապրանքները չեն կարող վերաարտահանվել երրորդ երկրներ առանց ներմուծողի գրավոր համաձայնության:
Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն ապրանքաշրջանառության պաշտպանությունը իրենց տարածքներում ցանկացած տեսակի անբարեխիղճ մրցակցությունից` իրենց երկրների օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ իրենց միջև կնքված միջազգային համաձայնագրերի պահպանմամբ: