Հոդված 13
Հոդված 13
Պայմանավորվող կողմերը սույն համաձայնագրի գործունեությունը ապահովելու, անհրաժեշտ հանձնարարականների մշակման, խորհրդակցությունների անցկացման և փոխադարձ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման նպատակով կստեղծեն հայ-կուբայական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողով, որը հաջորդաբար կգումարվի Երևանում կամ Հավանայում:
Հանձնաժողովի լիազորությունները, գործառույթները, կազմակերպչական մանրամասները և հստակ խնդիրները կսահմանվեն համատեղ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ` համապատասխան արձանագրությամբ: