Հոդված 16
Հոդված 16
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական իրավական ընթացակարգերի ավարտման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով և այդ ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի մեկամյա ժամանակահատվածներով, եթե Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով չտեղեկացնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն Համաձայնագրի բոլոր դրույթները կշարունակեն գործել մինչև այդ գործարքների ավարտը:
Կատարված է Երևան քաղաքում 2003թ. մարտի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տարբերակին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի սեպտեմբերի 20-ից: