Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Փոփոխություններ Կոնվենցիայի հոդվածներում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Փոփոխություններ Կոնվենցիայի հոդվածներում

1. Կողմերից մեկը, Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կամ մոնիտորինգային խումբը, կարող է սույն Կոնվեցիայի հոդվածներում փոփոխություններ առաջարկել:

2. Փոփոխության ցանկացած առաջարկի մասին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի կողմից տեղեկացվում են 14-րդ հոդվածում նշված բոլոր այն երկրները, որոնք անդամակցել են կամ հրավիրված են անդամակցելու` համաձայն սույն Կոնվենցիայի 16-րդ կետի պահանջների:

3. Կողմերից որևէ մեկի կամ նախարարների կոմիտեի արած փոփոխության առաջարկության մասին պետք է մոնիտորինգային խումբը տեղյակ պահվի այն ժողովից առնվազն երկու ամիս առաջ, որի ընթացքում պետք է քննարկվի փոփոխությունը: Մոնիտորինգային խումբը պետք է նախարարների կոմիտեին ներկայացնի իր կարծիքը առաջարկված փոփոխության վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով համապատասխան մարզական կազմակերպությունների հետ:

4. Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է առաջարկված փոփոխությունը, ինչպես նաև մոնիտորինգային խմբի կողմից ներկայացված ցանկացած կարծիք, և կարող է ընդունել փոփոխությունը:

5. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխության տեքստ տրվում է Կողմերին` ընդունելու համար:

6. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից սկսած մեկ ամիս լրանալուց հետո հաջորդ ամսվա առաջին օրը, երբ բոլոր Կողմերը գլխավոր քարտուղարին հայտնել են նշված փոփոխությունն ընդունելու մասին իրենց որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։