Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Դաստիարակչություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Դաստիարակչություն

1. Կողմերը պարտավորվում են մշակել և իրականացնել դաստիարակչական ծրագրեր, տեղեկատվական արշավանքներ, որոնք վեր են հանում առողջությանը պատճառած դոպինգի վնասները և դրա հասցրած վնասները մարզական էթիկայի արժեքներին, այդ հարցում անհրաժեշտության դեպքում համագործակցելով շահագրգիռ մարզական կազմակերպությունների և լրատվական միջոցների հետ: Ծրագրերը, արշավանքները վերաբերում են ինչպես պատանիներին (դպրոցականներ, մարզական ակումբների անդամներ) և նրանց ծնողներին, այնպես էլ հասուն մարզիկներին և մարզուհիներին, մարզական պատասխանատու անձանց, մարզիչներին: Առողջապահության բնագավառի աշխատողների համար այս դաստիարակչական ծրագրերն ընդգծում են հարգանքը բժշկական էթիկայի նկատմամբ:

2. Կողմերը պարտավորվում են, համագործակցելով մարզային, ազգային և միջազգային մարզական համապատասխան կազմակերպությունների հետ, խրախուսել և զարգացնել ֆիզիոլոգիական և հոգեբանական ծրագրերի մշակմանն ուղղված հետազոտությունների անցկացումը, որոնք հիմնված կլինեն գիտական բազայի վրա և կհարգեն անձի ներդաշնակությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։