Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Արգելված դոպինգների և դոպինգային մեթոդների օգտագործման և մատչելիության սահմանափակմանն ուղղված միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Արգելված դոպինգների և դոպինգային մեթոդների օգտագործման և մատչելիության սահմանափակմանն ուղղված միջոցներ

1. Կողմերը անհրաժեշտության դեպքում ընդունում են արգելված դոպինգ դեղամիջոցների և դոպինգային մեթոդների մատչելիությունը և օգտագործումը, կիրառունը սպորտում սահմանափակող օրենքներ, կանոններ և վարչական միջոցներ (ներառյալ դրանց վերահսկողությանը, ներմուծմանը, բաշխմանը և վաճառքին վերաբերող կանոնները): Հարցը մասնավորապես վերաբերում է ստերոիդ անաբոլիկներին:

2. Այս նպատակով Կողմերը կամ, անհրաժեշտւթյան դեպքում, իրավասու ոչ պետական կազմակերպությունները իրականացնում են պետական հատկացումների (սուբվենցիաների) բաշխումը մարզական կազմակերպություններին, որպեսզի նրանք արդյունավետ ձևով կիրառեն հակադոպինգային կանոններ:

3. Կողմերը, բացի վերոհիշյալից

ա) աջակցում են իրենց մարզական կազմակերպություններին` ուղղակի հատկացումներով կամ սուբսիդիաներով ֆինանսավորելու հակադոպինգային վերահսկումը և անալիզների, կամ այդ վերահսկման և անալիզների արժեքը հաշվի է առնվում այն ժամանակ, երբ ամրագրվում են այդ կազմակերպություններին հատկացվելիք ամբողջ սուբսիդիաներն ու հատկացումները.

բ) համապատասխան միջոցներ են ձեռնարկում` մարզումների համար կառավարական միջոցների սուբսիդիաներից զրկելու այն մարզիկներին կան մարզուհիներին, որոնք դոպինգի հետ կապված խախտումներ են կատարել և որակազրկվել: Այդ գործընթացը պետք է շարունակվի մինչև որակազրկման ավարտը.

գ) աջակցում և անհրաժեշտության դեպքում դյուրացնում են իրենց մարզական կազմակերպությունների կողմից այն դոպինգ վերահսկման իրականացումը, որը պահանջել են իրավասու միջազգային կազմակերպությունները: Դոպինգ ստուգում կարող է կատարվել ինչպես մրցման ընթացքում, այնպես էլ դրանից դուրս, և`

դ) խրախուսում և դյուրացնում են մարզական կազմակերպությունների կողմից այն համաձայնագրերի կնքումը, որոնք թույլ են տալիս իրենց անդամներին ստուգման ենթարկվել այլ երկրներում` պատշաճ լիազորված հակադոպինգային վերահսկման խմբերի կողմից:

4. Կողմերն իրավունք ունեն հակադոպինգային կանոններ ընդունել ու հակադոպինգային ստուգումներ կատարել իրենց իսկ նախաձեռնությամբ և իրենց պատասխանատվությամբ` պայմանով, որ դրանք համապատասխանեն սույն Կոնվենցիայի համապատասխան սկզբունքներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։