Հոդված 15
Հոդված 15.
1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից սկսած մեկ ամիս անց (հաջորդ ամսվա 1-ից), երբ հինգ երկիր, որոնցից առնվազն 4-ը` Եվրախորհրդի անդամ, տալիս են Կոնվենցիային միանալու իրենց համաձայնությունը` 14-րդ հոդվածի դրույթի համաձայն:
2. Ցանկացած ստորագրած երկրի համար, որը ավելի ուշ է տվել Կոնվենցիային միանալու իր համաձայնությունը, վերջինս ուժի մեջ է մտնում ստորագրելու կամ փաստաթղթերը հաստատելու, ընդունելու կամ հավանություն տալու նպատակով ներկայացնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետը լրանալու ամսվան հաջորդ ամսվա մեկից: