Հոդված 10. Մոնիտորինգային խումբ
Հոդված 10. Մոնիտորինգային խումբ
1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում կազմվել է մոնիտորինգային խումբ:
2. Ցանկացած Կողմ կարող է ներկայացնել այն խմբում մեկ կամ մի քանի պատվիրակներ: Ամեն Կողմ ունի մեկ ձայնի իրավունք:
3. 14.1 հոդվածում նշված ցանկացած պետություն, որը սույն Կոնվենցիայի անդամ չէ, կարող է մոնիտորինգային խմբի աշխատանքներին մասնակցել դիտորդով:
4. Մոնիտորինգային խումբը միաձայն որոշմամբ կարող է Եվրախորհրդի ոչ անդամ ցանկացած պետության, որը Կոնվեցիայի Կողմ չէ, կամ ցանկացած շահագրգիռ մարզական կազմակերպություն ու համապատասխան մասնագիտական (պրոֆեսիոնալ) կազմակերպության հրավիրել` որպես դիտորդ մասնակցելու մեկ կամ բազմաթիվ ժողովների:
5. Մոնիտորինգային խումբը հրավիրվում է գլխավոր քարտուղարի կողմից: Այն իր առաջին ժողովն անց է կացնում մոտակա ամենահարմար ժամկետում և, ամեն դեպքում, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Այնուհետև ժողովն ամեն անգամ անց է կացվում անհրաժեշտության դեպքում` գլխավոր քարտուղարի կամ Կողմերից մեկի նախաձեռնությամբ:
6. Մոնիտորինգային խմբի ժողով հրավիրելու համար անհրաժեշտ քվորումը կազմում է Կողմերի մեծամասնությունը:
7. Մոնիտորինգային խումբը ժողովն անց է կացնում դռնփակ:
8. Համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների` մոնիտորինգային խումբն ընդունում է իր աշխատակարգը և այն հաստատում կոնսենսուսի հիման վրա: