Հոդված 16
Հոդված 16.
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, Կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարող է Խորհրդի ոչ անդամ ցանկացած երկրի հրավիրել` անդամակցելու Կոնվենցիային, որի համար անհրաժեշտ է Եվրախորհրդի կանոնակարգի 20-րդ հոդվածում նախատեսված մեծամասնությամբ ընդունած որոշումը և նախարարների կոմիտեում նստելու իրավունք ունեցող երկրների ներկայացուցիչների միաձայն որոշումը:
2. Անդամակցող ցանկացած երկրի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, երբ լրանում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին անդամակցելու վերաբեյալ փաստաթղթերը ներկայացնելու մեկամսյա ժամկետը (հաջորդ ամսվա 1-ից):