Հոդված 19
Հոդված 19.
1. Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Եվրախորհրդի անդամ երկրներին, Եվրոպական մշակութային կոնվենցիայի այլ կողմ երկրներին և ոչ անդամ երկրներին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, և յուրաքանչյուր երկրի, որը անդամակցել է կամ հրավիրվել է անդամակցելու, ծանուցում է`
ա) ցանկացած ստորագրման մասին` համաձայն 14-րդ հոդվածի.
բ) վավերացման, հաստատման և ընդունման ներկայացրած փաստաթղթերը հանձնելու մասին` համաձայն 14-րդ կամ 16-րդ հոդվածների.
գ) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած ժամկետի մասին` համաձայն 16-րդ և 14-րդ հոդվածների.
դ) 9-րդ հոդվածի համաձայն ուղարկված ցանկացած տեղեկության մասին.
ե) 12-րդ հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած հաշվետվության մասին.
զ) 13-րդ հոդվածի համաձայն արված փոփոխության առաջարկի կամ փոփոխության ընդունման և այդ փոփոխության ուժի մեջ մտնելու օրվա մասին.
է) 17-րդ հոդվածի դրույթներով ձևակերպված ցանկացած հայտարարության մասին.
ը) 18-րդ հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած ծանուցում և հրաժարման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին.
թ) սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած այլ ակտի, տեղեկության կամ հաղորդագրության մասին:
Ի հաստատումն սույնի` ներքոստորագրյալները, պատշաճ լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան: Կազմվել է Ստրասբուրգում 1989 թվականի նոյեմբերի 16 -ին` մեկ բնօրինակով, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով (ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են), որը ի պահ կհանձնվի Եվրախորհրդի արխիվներին: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի հաստատված պատճենները կուղարկի Եվրախորհրդի անդամ երկրներին, Եվրախորհրդի մշակութային կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ երկրի և ոչ անդամ այն երկրներին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, և ցանկացած երկրի, որը հրավիրվել է անդամակցելու սույն Կոնվենցիային:
Հավելված
Արգելված դոպինգ դեղամիջոցների և դոպինգ
մեթոդների նոր տեղեկատու ցուցակ
(Ուժի մեջ մտնելու ժամկետը` 31 մարտի 2000 թ.)
I. Արգելված նյութերի դասեր
Ա. Խթանիչներ
Արգելված նյութերը «Ա» դասում ներառում են հետևյալ տեսակները. ամինեպտին, ամիֆենազոլ, ամֆետամինս, բրոմանտան, կոֆեին, կարֆեդոն, կոկային, էֆեդրինես, ֆենսամֆամին, մեսոկարբ, պենտետրազոլ, փրփրադոլ, սալբուտամոլ, սալմետերոլ, տերբուտալին և այլ առնչվող դեղամիջոցներ:
Բ. Թմրադեղեր
Արգելված նյութերը «Բ» դասում ներառում են հետևյալ տեսակները. բիպրենորֆին, դեքսրոմորամիդ, դիամորֆին (հերոին), մեֆադոն, մորֆի, պենտազոսին, փեֆիդին և այլ առնչվող դեղամիջոցներ:
Գ. Անաբոլիկներ
Արգելված նյութերը «Գ» դասում ներառում են հետևյալ տեսակները.
1. Անաբոլիկ անդրոգենիկ ստերիոդներ
ա) կլոստեբոլ, ֆլիոքսումեստերոն, մեթանդիենոն, մետենոլոն, նանդրոլոն,
19 - նորանդրոստենեդիոլ, 19 - նորանդրոստենեդիոն, օքսանդրոլոն, ստանոզոլոլ և այլ առնչվող նյութեր.
բ) անդրոստենեդիոլ, անդրոստենեդիոն, դեհուդրոեպիանդրոստերոն (DHEA), դիհուդրոտեստոստերոն, տեստրոստերոն և այլ առնչվող նյութեր:
2. Բետա - 2 ագոնիստներ
բամբուտերոլ, քլենբուտերոլ, ֆենոտերոլ, ֆորմուտերոլ, ռեպրոտերոլ, սալբուտամոլ, տեբուտալին և այլ առնչվող նյութեր:
Դ. Դյուրետիկներ
Արգելված նյութերը «Դ» դասում ներառում են հետևյալ տեսակները. աքետոզոլամիդ, բումետանիդ, քլորֆալիդոն, էֆաքրունիկ թթու, ֆուրոսեմիդ, հիդրոքլորոֆիազիդ, մանիտոլ, մերսալիլ, սփիրոնոլաքտոն, տրիամտերեն և այլ առնչվող նյութեր:
Ե. Պեպտիդ հորմոնիաներ, միմետիկներ և փոխարինողներ
Արգելված նյութերը «Ե» դասում ներառում են հետևյալ տեսակները, նրանց փոխարինողները և միմետիկները.
1. Քորիոնիկ Գոնադոտրոֆին (HCG) - արգելված է միայն տղամարդկանց համար.
2. Պիտուիտար և սինթետիկ գոնոդոտրոֆինս (LH) - արգելված է միայն տղամարդկանց համար
3. Կորտիկոտրոֆինս (ACTM տետրաքոսաքտիդ).
4. Աճող հորմոն (HGM).
5. Ինսուլին` աճող գործոնի նման (IGF - 1) և բոլոր համապատասխան գործոնները և նրանց փոխարինողները.
6. Էրուֆրոպոետին (EPO).
7. Ինսուլին - թույլատրվում է միայն հաստատված շաքարախտով հիվանդներին: Շաքարախտով հիվանդների գրավոր վկայագիրը պետք է ձոռք բերվի էնդոկրիոնոլոգից կամ բժիշկների խմբից:
II. Արգելված մեթոդներ
Հետևյալ եղանակները արգելվում են.
1. արյան դոպինգ.
2. արհեստական թթվածնային բացիլակիրների նշանակում կամ պլազմա էքսպանդերներ.
3. դեղագործական, քիմիական և ֆիզիկական խթանիչներ:
III. Որոշակի հանգամանքներում արգելված դեղամիջոցների դասեր
Ա. Ալկոհոլ
Եթե պատասխանատու մարմնի կանոնները նախատեսում են, և պետք է անցկացվեն տեստեր կանաբինոյիդների համար (օրինակ` մարիխուաննա, հաշիշ): Կանաբինոյիդների տեստեր կանցկացվեն օլիմպիական խաղերի ժամանակ: Եթե մեզում 11-նոր-դելտա 9-տետրահիդրոկանաբինոլ, 9-կաբոքսիլիք թթուն գերազանցում է 15 նանոգրամը մեկ միլիմետրի մեջ, հաստատում է դոպինգի առկայությունը:
Գ. Տեղային անզգայացումներ
Տեղային անզգայացման ներարկումները թույլատրվում են հետևյալ պայմանների առկայությամբ.
ա. կարող են օգտագործվել բուպիվակային, լիդոկային, մեպիվակային, պրոկային և առնչվող դեղամիջոցներ, բայց ոչ կոկաինը: Վասոկոնստրիկտոր դեղամիջոցները կարող են օգտագործվել տեղային անզգայացումների հետ կապված.
բ. միայն տեղային կամ ներհոդային վնասվածքների համար կարող է օգտագործվել.
գ. միայն երբ բժշկական առումով արդարացված է.
Եթե պատասխանատու մարմնի կանոնները նախատեսում են, կարող է անհրաժեշտ լինել դեղի տրման ծանուցումը:
Դ. Գլյուկոկորտիկոստերոիդներ
Գլյուկոկորտիկոստերոիդների օգտագործումը արգելվում է, երբ թույլտվությունը տրվել է բանավոր կամ ներերակային կամ ներմկանային վնասվածքների համար:
Ե. Բետա-բլոքերներ
«Ե» դասի արգելված նյութերը ներառում են հետևյալ դեղամիջոցները. ակեբուտորոլ, ալպրենոլոլ, ատենոլոլ, լաբետալոլ, մետապրոլոլ, նադոլոլ, օքսպրենոլոլ, պրոպրանոլոլ, սսոտալոլ և այլ առնչվող դեղամիջոցներ:
Եթե պատասխանատու մարմնի կանոննները նախատեսում են, պետք է նախատեսվեն տեստեր բետա-բլոկերների համար:
Մեզային բաղադրությունների ամփոփագիր, որի հիման վրա IOC լիազորված լաբորատորիաները պետք է ներկայացնեն գյուտեր յուրահատուկ դեղամիջոցների համար
կոֆեին > 12 միկրոգրամ/միլիլիտր
կարբոքսի > 15 միկրոգրամ/միլիլիտր
կաֆին > 5 միկրոգրամ/միլիլիտր
էֆեդրին > 10 միկրոգրամ/միլիլիտր
էպիտեստոստերոն > 200 նանոգրամ/միլիլիտր
մեֆիլեֆեդրին > 10 միկրոգրամ/միլիլիտր
մորֆի > 1 միկրոգրամ/միլիլիտր
19–նորանդրոստրերոն > 2 նանոգրամ/միլիլիտր տղամարդկանց համար
19–նորանդրոստերոն > 5 նանոգրամ / միլիլիտր կանանց համար
ֆենիլպրոպանոլամին > 25 միկրոգրամ/ միլիլիտր
պսեուդեոֆեդրին > 25 միկրոգրամ/ միլիլիտր
սուլբատամոլ (մրցութային տեստից դուրս ) > 1000 նանոգրամ/ միլիլիտր
T/E հարաբերություն > 6
IV. Մրցույթից դուրս տեստեր
Եթե առանձնահատուկ ձևով չի պահանջվում պատասխանատու մարմնի կողմից, մրցույթից դուրս տեստ է անցկացվում միմիայն արգելված դեղամիջոցների համար` I. C (անաբոլիկներ), I. D (դյուրետիկներ), I. E (պեպտիդ հորմոնիաներ, պեպտիդներ և փոխարինողներ), և II (արգելված մեթդներ):
Արգելված դեղամիջոցների ցուցակ
Զգուշացում: Սա արգելված դեղամիջոցների սպառիչ ցուցակ չէ: Շատ դեղամիջոցներ, որոնք չկան այս ցուցակում, ենթադրվում են «առնչվող նյութեր» հասկացության տակ: Մարզիկները պետք է համոզված լինեն, որ ցանկացած դեղամիջոց, պատվաստում կամ այլ ցանկացած նյութ չի պարունակում որևէ արգելված դեղամիջոց:
Խթանիչներ
Ամինեպտին, ամֆրեպրանոն, ամիֆենազոլ, ամֆետամին, բամբուտերոլ, բրոմանտան, կաֆեին, կարֆեդոն, կաֆին, կոկաին, կրոպրոպամիդ, կրոտեֆամիդ, էֆադրին, էտամիվան, էտիլամֆետամին, էտիլաֆրին, ֆենսամֆամին, ֆենետիլին, ֆենֆլուրամին, ֆորմատերոլ, հեպտամինոլ, մեֆենորեքս, մեֆենտերմին, մեսոկարբ, մեֆամֆետամին, մեֆաքսիֆենամին, մեֆիլենդիոքսամֆետամին, մեֆիլեֆարդին, մեֆիլֆենիդար, նիկեֆամիդ, նորֆենֆլուրամին, պարահիդրոքսամֆետամին, պեմոլին, պենտետրազոլ, ֆենդիմետրազին, ֆենտեռմին, ֆենիլեֆրին, ֆենիլեպրոպանոլամին, ֆոլեդրին, պիպրադոլ, պրոլինթան, պրոպիլեքսեդրին, փսեուդոեֆեդրին, ռեպրոտերոլ, սալբուտամոլ, սալմետերոլ, սելեգիլին, ստրուչնին, տերբուտալին:
Թմրադեղեր
Բիֆրենորֆին, դեքստրոմորամիդ, դիամորֆին (հերոին), հիդրոքոդոն, մեֆադոն, մորֆի, պետազոսին, պեֆեդին:
Անաբոլիկներ
Անդրոստենեդիոլ, անդրոստենեդիոն, բամբուտերոլ, բոլդենոն, քլենբուտերոլ, քլոստեբոլ, դանազոլ, դեհիդրոքլորմեֆիլտեստոտերոն, դեհիդրոեպիսնդրոստերոն (DHEA), դեհիդրոտեստոստերոն, դրոստանոլոն, ֆենոտերոլ, ֆլուքսոմեստերոն, ֆորմեբոլոն, ֆորմոտերոլ, գեստրինոն, մեստերոլոն, մետանդիհենոն, մետենոլոն, մեֆանդրիոլ, մեֆիլտեստոստերոն, միբոլերոն, նանդրոլոն, 19–նորանդրոստենեդիոլ, 19–նորանդրոստենդեդիոն, նորաֆանդդրոլոն, օքսանդրոլոն, օքսիմեստերոն, օքսիմեֆոլոն, ռեպրոտերոլ, սալբուտամոլ, սալմետորոլ, ստանոզոլոլ, տերբուտալին, տեստոստերոն, տրենբոլոն:
Դյուրետիկներ
Աքետազոլամիդ, բենդրոֆլումեֆիազիդ, բումետանիդ, քանրենոն, քլորտալիդոն, էֆաքրինիդ թթու, ֆոտոսեմիդ, հիդրոքլորաֆիազիդ, ինդամպամիդ, մանիտոլ (ներերակային վանասվածքների կողմից), մերսալիլ, սպիրոնոլաքտոն, տրիամետրին:
Դեմքի դեղամիջոցներ
Բրոմանտան, դյուրետիկներ (նայիր` վերը), էպիստոստերոն, պրոբենեսիդ:
Պեպտիդ հորմոնիաներ, միմետիկներ, և փոխարինողներ
ACTH, էրիֆրոպոետին (EPO), HCG, hGH, ինսուլին, LH, քլոմիֆեն, սիքլոֆենիլ, տամոքսիֆեն, (արգելվում է միայն տղամարդկանց համար):
Բետա բլոքներ
Ացեբուտոլ, ալպրենոլ, ատենոլոլ, բետաքսոլոլ, բիսոպրոլոլ, բունոլոլ, քարտելոլ, ցելիպրոլոլ, էսմոլոլ, լաբետալոլ, լեվոբունոլոլ, մետիպրանոլոլ, մետոպրոլոլ, նադոդոլ, օքսեպրենոլոլ, պինդոլոլ, պրոպրանոլոլ, սոտալոլ, տիմոլոլ:
Հավելված
Սալբուտամոլ
Սալբուտամոլը դասակարգվում է և' որպես խթանիչ, և' որպես անաբոլիկ: Մրցույթից դուրս անցկացվող տեստի նպատակն է հայտնաբերել անաբոլիկները: Սալբուտամոլին վերաբերող վերափոխված կանոնները այն համարում են անաբոլիկ, եթե դրա բաղադրությունը բարձր է 500 մոնոգրամ/միլիլիտրից և հաստատվում է էնանտիոմետրիկ անալիզով:
Այնուամենայնիվ, էնանտիոմետրիկ անալիզի անցկացման ընթացքում միայն 1000 մոնոգրամ/միլիլիտրից բարձր բաղադրություն ունեցողները կհամարվեն դրական, այսինքն` անաբոլիկներ, քանի դեռ չկա այլ ծանուցում: Ում մոտ նշված քանակից քիչ է, նրա մասին չի զեկուցվի համապատասխան մարմիններին` մրցույթից հետո տեստի անցկացման համար: Մրցույթի ժամանակ անցկացվող տեստի նպատակն է հայտնաբերել սալբուտամոլի օգտագործումը թե` որպես անաբոլիկի, թե` որպես խթանիչի: Մրցույթի ժամանակ անցկացված տեստի կարևորագույն նպատակն է, թե հայտնի Է դարձել սալբուտամոլի ընդունումը, թե՞ ոչ:
Ինչպես միշտ, համապատասխան մարմինների պարտականությունն է մեկնաբանել լաբորատորիայում հայտնաբերվածը: Որպեսզի չծանրաբեռնեն համապատասխան մարմիններին բժշկական ծանուցումների քանակով, լաբորատորիաները չպետք է ներկայացնեն 100 մոնոգրամ/ միլիլիտրից ցածրերը:
Վերը նշված բաղադրությունները համապատասխանում են ազատ սալբուտամոլին:
Էֆեդրինս
Անցկացվել են էֆեդրինսի դեղագիտական և մեզային ստուգումներ: Եզրակացությունը այն էր, որ ստուգումը պետք է հայտնաբերի դոպինգի բոլոր դեպքերը, եթե էֆեդրինսը օգտագործվել էր մրցույթի օրը:
Ուժի մեջ է մտել 01.05.2004թ.