Հոդված 2
Հոդված 2
1. Որևէ անձ համարվում է հանցագործություն կատարած, եթե նա ապօրինաբար և դիտավորությամբ`
ա) հարթակի վրա հսկողություն է իրականացնում կամ զավթում է այն ուժով կամ ուժի սպառնալիքով կամ ահաբեկման այլ ձևերով,
բ) հարթակի վրա բռնություն է գործադրում անձի դեմ, եթե այդ գործողությունը նպատակ ունի վտանգելու դրա անվտանգությունը, կամ
գ) ոչնչացնում կամ այնպիսի վնաս է հասցնում հարթակին, որը նպատակ ունի վտանգելու դրա անվտանգությունը, կամ
դ) որևէ կերպ նավամատույցի վրա սարքավորում կամ նյութ է տեղադրում կամ այն տեղադրելու նպատակով կատարում է գործողություն, որը կարող է ոչնչացնել այդ նավամատույցը կամ վտանգել դրա անվտանգությունը, կամ
ե) վիրավորում կամ սպանում է որևէ անձի «ա»-«դ» ենթակետերում նշված հանցագործությունների կատարման նպատակով:
2. Անձը նաև հանցագործություն կատարած է համարվում, եթե`
ա) փորձում է կատարել 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը, կամ
բ) դրդում է այդպիսի ցանկացած հանցագործության կատարման կամ այլ կերպ օժանդակում է այդպիսի հանցագործություն կատարած անձին, կամ
գ) պայմանով կամ առանց դրա սպառնում է, ինչպես դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ, նպատակ ունենալով հարկադրել ֆիզիկական կամ իրավաբանական անձին կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կատարել 1-ին կետի «բ», «գ» ենթակետերում նշված հանցագործություններից որևէ մեկը, եթե այդ սպառնալիքը կարող է վտանգել այն նավի անվտանգ նավարկությանը, որի մասին նշվում է: