Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է 1988 թվականի մարտի 10-ից Հռոմում` ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցող պետությունների համար և Ծովային միջազգային կազմակերպության Գլխավոր գրասենյակում` բոլոր պետությունների համար 1988 թվականի մարտի 14-ից մինչև 1989 թվականի մարտի 9-ը: Այն հետագայում բաց կլինի միանալու համար:
2. Պետությունները սույն Արձանագրությունն իրենց համար պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը կարող են արտահայտել`
ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու, կամ
բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման վերապահումով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը, կամ
գ) միանալու միջոցով:
3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալը իրականացվում են համապատասխան փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:
4. Սույն Արձանագրության մասնակից կարող է դառնալ միայն այն պետությունը, որը Կոնվենցիան ստորագրել է առանց վավերացման, միանալու կամ հաստատելու վերապահման կամ այն վավերացրել, ընդունել կամ հաստատել է: