Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար, եթե այդ հանցագործությունը կատարվել է`

ա) նավամատույցի վրա կամ դրա դեմ, երբ այն տեղակայված է այդ պետության մայրցամաքային ելուստի վրա, կամ

բ) տվյալ պետության քաղաքացու կողմից:

2. Մասնակից պետությունը կարող է իր իրավասությունը հաստատել նաև այն հանցագործությունների նկատմամբ, որոնք`

ա) կատարվել են քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որի բնակության վայրը տվյալ պետությունում է,

բ) կատարելու ժամանակ այդ պետության քաղաքացին սպանվել է, վիրավորվել է, պատանդ է վերցվել կամ նրա նկատմամբ սպառնալիք է գործադրվել,

գ) կատարվել են տվյալ պետությանը որևէ գործողություն կատարելու կամ դրա կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու փորձ անելով:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը հաստատել է իր իրավասությունը, սահմանված կարգով դրա մասին տեղյակ է պահում Ծովային միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար): Նա պարտավոր է նաև այդ իրավասությունից հրաժարվելու դեպքում Ծովային միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարին տեղյակ պահել այդ մասին:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար` այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և վերջինս, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, նրան չի հանձնում իրենց իրավասությունը հաստատած մասնակից պետություններից որևէ մեկին:

5. Սույն Արձանագրությունը չի բացառում ազգային օրենսդրությանը համապատասխան իրականացվող որևէ քրեական իրավասություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։