Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Արձանագրությունը ի պահ կհանձնվի Գլխավոր քարտուղարին:
2. Գլխավոր Քարտուղարը`
ա) բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը կամ ընդունել են այն, ինչպես նաև Կազմակերպության բոլոր անդամներին կտեղեկացնի`
i) յուրաքանչյուր նոր ստորագրության կամ միանալու, ընդունելու, հաստատելու փաստաթղթի մասին՝ դրա ժամկետի նշումով,
ii) սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամկետի մասին,
iii) սույն Արձանագրության գործողության դադարեցման մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին` նշելով դրա ստանալու ամսաթվի, ինչպես նաև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
iv) սույն Արձանագրության համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարություն և ծանուցում ստանալու մասին:
բ) սույն Արձանագրության բնօրինակի հաստատված պատճենները փոխանցում է բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը կամ հետագայում միացել են դրան:
3. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից ավանդապահի կողմից բնօրինակի հաստատված պատճենը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան այն գրանցելու և հրապարակելու համար: