Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն ամսաթվից 90 օր անցնելուց հետո, երբ երեք պետություններ կամ ստորագրել են այն առանց հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու կամ ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին համապատասխան փաստաթղթերը:
2. Սույն Արձանագրության վերաբերյալ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնած պետությունների համար վավերացումը, հաստատումը կամ ընդունումը ուժի մեջ կմտնեն ի պահ հանձնելուց 90 օր անց, եթե պահպանվել են ուժի մեջ մտնելու պայմանները: