Հոդված 8
Հոդված 8
1. Կազմակերպությունը սույն Արձանագրության վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով կարող է հրավիրել համաժողով:
2. Սույն Արձանագրության վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու համար Գլխավոր քարտուղարը կհրավիրի սույն Արձանագրության Կողմ պետությունների համաժողով Կողմ պետությունների 1/3-ի կամ 5 անդամ պետությունների խնդրանքով` ելնելով նրանից, թե որն ավելի մեծ թիվ կկազմի:
3. Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը, որն ի պահ է հանձնվել սույն Արձանագրության փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, կդիտվի որպես Արձանագրությանը և դրա փոփոխություններին վերաբերող: