Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, պարտավորվում է կանոնավոր կերպով հավաքել, մշակել և հրապարակել աշխատանքի մասին հիմնական վիճակագրական տվյալները, որոնք, իր հնարավորություններին համապատասխան, աստիճանաբար կընդլայնվեն, որպեսզի ընդգրկեն հետևյալ ոլորտները.

ա) տնտեսապես ակտիվ բնակչությունը, զբաղվածությունը, գործազրկությունը, որտեղ այդպիսին գոյություն ունի, և, հնարավորության սահմաններում, տեսանելի թերզբաղվածությունը,

բ) տնտեսապես ակտիվ բնակչության կառուցվածքը և բաշխումը՝ մանրամասն վերլուծության և որպես ելակետային տվյալներ օգտագործելու համար,

գ) միջին վաստակները և աշխատաժամանակի (փաստացի աշխատած կամ վճարված աշխատաժամանակի) միջին տևողությունը և, երբ դա նպատակահարմար է, ժամավճարային դրույքները և աշխատաժամանակի նորմալ տևողությունը,

դ) աշխատավարձի կառուցվածքը և բաշխումը,

ե) աշխատուժի արժեքը,

զ) սպառողական ապրանքների գների ցուցիչները,

է) տնային տնտեսությունների վարման ծախսերը կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների ծախսերը և, հնարավորության սահմաններում, տնային տնտեսությունների եկամուտները կամ, եթե անհրաժեշտ է, ընտանիքների եկամուտները,

ը) մասնագիտական խեղումը և, հնարավորության սահմաններում, մասնագիտական հիվանդությունները,

թ) աշխատանքային վեճերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։