Հոդված 5
Հոդված 5
Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, պարտավորվում է առաջին իսկ հնարավորության դեպքում Աշխատանքի միջազգային բյուրո ուղարկել հրապարակված վիճակագրական տվյալներ, որոնք նախապատրաստվել են ի կատարումն սույն Կոնվենցիայի, և նրանց հրապարակմանը վերաբերող տեղեկություն, մասնավորապես.
ա) տարածման միջոցների օգտագործման մասին տեղեկատու (տպագիր հրապարակումների անվանումները և տեղեկատու համարներն ու համարժեք նկարագրությունները` այն դեպքում, եթե տվյալները տարածվել են այլ ձևերով),
բ) տարբեր տիպի վիճակագրական տվյալների վերաբերյալ ամենավերջին ամսաթվերը կամ ժամանակաշրջանները, ինչպես նաև դրանց հրապարակման կամ լույսընծայման ամսաթվերը: