Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Կազմակերպության անդամը կարող է սկզբնապես սահմանափակել սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի հոդվածում կամ հոդվածներում նշված աշխատողների կոնկրետ կատեգորիաների, տնտեսության հատվածների, տնտեսական գործունեության ճյուղերի կամ աշխարհագրական շրջանների վերաբերյալ վիճակագրության ընդունումը, որոնցով ինքը ստանձնել է պարտավորություններ:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, սահմանափակում է վիճակագրության ոլորտը, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածի համաձայն ներկայացված՝ սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում նշում է 2-րդ բաժնի այն հոդվածը կամ հոդվածները, որոնց վրա տարածվում է այդ սահմանափակումը, նշելով դրա պատճառները և բնույթը, ու հետագա զեկույցներում տեղեկացնում է աշխատողների այլ կատեգորիաներ, տնտեսության հատվածներ, տնտեսական գործունեության ճյուղեր կամ աշխարհագրական շրջաններ կիրառման ոլորտ ընդգրկելու կամ հնարավոր ընդգրկման մասին:

3. Գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո Կազմակերպության անդամը կարող է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր տարին լրանալուց մեկ ամսվա ընթացքում Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղղված հայտարարությամբ Կոնվենցիայի 2-րդ բաժնի հոդվածում կամ հոդվածներում մտցնել նշված վիճակագրության տեխնիկական ոլորտի հետագա սահմանափակումներ, որոնցով ինքը ստանձնել է պարտավորություններ:

Այդ հայտարարություններն ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից մեկ տարի հետո: Նման սահմանափակումներ նախատեսող յուրաքանչյուր անդամ, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան, Կոնվենցիայի կիրառման մասին իր զեկույցում նշում է սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված մանրամասները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։