Հոդված 21
Հոդված 21
1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարելու մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում, և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
3. Սույն Կոնվենցիան վավերացրած անդամը գործատուների և աշխատողների շահագրգիռ ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարին լրանալուց հետո Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ներկայացվող հայտարարությամբ հրաժարվել սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի մեկ կամ մի քանի հոդվածներով ստանձնած պարտավորություններից` պայմանով, որ նա կշարունակի կատարել այդ հոդվածներից առնվազն մեկով ստանձնած պարտավորությունները: Այդպիսի հրաժարվելն ուժի մեջ է մտնում միայն դրա գրանցման օրվանից մեկ տարի հետո:
4. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը սույն հոդվածի 3-րդ կետում նշված հինգ տարին լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի նախատեսված հրաժարվելու իրավունքից, ևս հինգ տարի ժամկետով մնում է պարտավորված սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնով ստանձնած պարտավորություններով. հետագայում նա կարող է հինգ տարին լրանալուց հետո հրաժարվել ստանձնած պարտավորություններից սույն հոդվածի դրույթներին համապատասխան: