Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Սույն Կոնվենցիան վավերացնող Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, 1-ին բաժնում նշված ընդհանուր պարտավորություններին համապատասխան, պարտավորություններ է ստանձնում Կոնվենցիայի 2-րդ բաժնում ընդգրկված մեկ կամ ավելի հոդվածներով:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր վավերագրում նշում է սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի այն հոդվածը կամ հոդվածները, որոնցով ինքը պարտավորություններ է ստանձնում:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին հետագայում կարող է ծանուցել այն մասին, որ ինքը պարտավորություններ է ստանձնում սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի մեկ կամ ավելի հոդվածներով, որոնք նշված չեն վավերագրում: Այդ ծանուցագրերը, սկսած նրանց փոխանցման օրվանից, կունենան վավերացման ուժ:

4. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր զեկույցում նշում է օրենսդրության և սույն Կոնվենցիայի 2-րդ բաժնի հոդվածներում ընդգրկված դրույթների և գործելակերպի վերաբերյալ, որոնցով ինքը չի ստանձնել պարտավորություններ, և այն մասին, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ծրագրել Կոնվենցիայի այդպիսի դրույթների կատարման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։