Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր տարածքում գործող օրենքների և կանոնների, պետք է մյուս Կողմին տրամադրի Մշակութային կենտրոններ հիմնելու և հանդերձավորելու համար պահանջվող նյութերի տեղափոխման համար հարմարություններ և ապահովի դրանց գործունեության իրականացումը՝ համաձայն սույն Համաձայնագրի դրույթների:

2. Ընդունող պետության գործող օրենքների և կանոնների համաձայն՝ ընդունող Կողմը կձգտի ազատել ուղարկող Կողմի Մշակութային կենտրոններին դրանց ժամանակավոր կամ մշտական կարիքները հոգալու համար և ընդունող պետությունում վաճառքի համար չնախատեսված ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վճարումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։