Հոդված 5
Հոդված 5
1. Մշակութային կենտրոնների գործունեությունը իրենց տարածքներում և այլուր կարող է ներառել.
ա) տեղեկության տարածում, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում,
բ) մշակույթի, կրթության և դասընթացների, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում այցերի և միջոցառումների կազմակերպում,
գ) կոնֆերանսների, գիտաժողովների և այլ հանդիպումների կազմակերպում,
դ) գեղարվեստական ներկայացումների բեմադրում, համերգների և ցուցահանդեսների կազմակերպում,
ե) ֆիլմերի և տեսալսողական նյութերի ցուցադրում,
զ) կրթության և դասընթացների անցկացման, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ընդգրկված անձանց ընդունում՝ Մշակութային կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար,
է) գրադարաններով, ընթերցասրահներով և բազմատեսակ տեղեկատվության աղբյուրներ ունեցող կենտրոններով ապահովում և մշակութային, կրթական, գիտական կամ տեխնոլոգիական բնույթի գրքերի, թերթերի, ամսագրերի, տեսալսողական և այլ նյութերի տրամադրում,
ը) մշակութային, կրթական, գիտական կամ տեխնոլոգիական բնույթի տեղեկատվական գրքույկների, կատալոգների և այլ նյութերի հրատարակում և տարածում,
թ) դասընթացների, քննությունների և սեմինարների կազմակերպում, ինստիտուտներին և անհատներին մասնագիտական փորձաքննական և դասավանդման նյութերի տրամադրում և համագործակցություն ուսուցմանը և ուսուցման մեթոդներին վերաբերող նյութերի հրատարակման գործում,
ժ) երկկողմ և բազմակողմ ծրագրերի իրականացման ղեկավարում և դրանում մասնակցություն սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան,
ժա) երեխաների և երիտասարդների համար հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպում:
2. Մշակութային կենտրոնները կարող են նաև կազմակերպել այլ միջոցառումներ կամ մասնակցել դրանց՝ սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան: