Հոդված 3
Հոդված 3
1. Հայկական Մշակութային կենտրոնների գործունեությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կղեկավարվի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետությունում բրիտանական Մշակութային կենտրոնների գործունեությունը կղեկավարվի Բրիտանական խորհրդի կողմից, որպես Հայաստանի Հանրապետությունում մշակութային գործունեություն իրականացնելու համար Նորին մեծության Կառավարության նշանակած ներկայացուցիչ:
2. Հայկական Մշակութային կենտրոնները կանվանվեն՝ «Հայկական մշակութային կենտրոն», իսկ Բրիտանական Մշակութային կենտրոնները` «Բրիտանական խորհուրդ»: Այս անվանումները կարող են օգտագործվել ցուցանակների վրա, նամակագրության մեջ և տեղեկատվական և հրապարակային նյութերում:
3. Յուրաքանչյուր Կողմ, իր տարածքում գործող օրենքների և կանոնների համաձայն, կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները մյուս Կողմի Մշակութային կենտրոնների նորմալ գործունեությունը ապահովելու համար: