Հոդված 11
Հոդված 11
1. Յուրաքանչյուր Կողմ կնշանակի իր Մշակութային կենտրոնի անձնակազմը: Այն դեպքում, երբ անձնակազմի անդամները ընդունող պետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են այդտեղ, այդ անձանց ծառայությունը պետք է համապատասխանի ընդունող պետությունում գործող օրենքներին և կանոններին:
2. Ընդունող պետության մայրաքաղաքում գտնվող Մշակութային կենտրոնի տնօրենը, եթե նա հանդիսանում է ուղարկող պետության քաղաքացի, պետք է հանդիսանա ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչության անդամ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին տեղեկացնի Մշակութային կենտրոն ուղարկվող անձնակազմի անդամների նշանակման և ծառայողական պարտականությունների ստանձնման կամ դրանց ավարտի մասին: