Հոդված 13
Հոդված 13
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է դյուրացնի մյուս Կողմի Մշակութային կենտրոնների անձնակազմի անդամների և խնամքի տակ գտնվող ընտանիքի՝ նրանց հետ ապրող անդամների մուտքի արտոնագրերի և երբ պահանջվում է աշխատանքի ու կեցության թույլտվություններ ստանալու համար դիմումների արագ քննումը:
2. Կողմերը պետք է դյուրացնեն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նախատեսված ծրագրերի կամ միջոցառումների մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմումների արագ քննումը:
3. Համաձայն ընդունող պետության գործող օրենքների և կանոնների՝ Կողմերը ընդունող պետության քաղաքացիներ և ընդունող պետությունում մշտական բնակիչ չհանդիսացող Մշակութային կենտրոնների անձնակազմի անդամներին և իրենց հետ ապրող ու համատեղ տնտեսություն վարող, ինչպես ճանաչված է ընդունող պետության համապատասխան իշխանությունների կողմից, ընտանիքի անդամներին, որոնք ընդունող պետության քաղաքացիներ չեն և մշտապես չեն բնակվում ընդունող պետությունում կձգտեն ազատել տնային տնտեսության առարկաներ կամ վերոհիշյալ անձանց անձնական օգտագործման իրեր, ներառյալ՝ մեկ ընտանիքի համար մեկ մեքենա նախատեսված անձնական կարիքների համար և չնախատեսված ընդունող պետությունում վաճառքի համար, ներմուծելու կամ արտահանելու համար սահմանված մաքսատուրքեր, ներմուծման հարկեր և այլ հարկեր վճարելուց: