Հոդված 2
Հոդված 2
1. Մշակութային կենտրոնները կօժանդակեն Մշակութային համաձայնագրի, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային համագործակցության այլ համապատասխան ծրագրերի իրականացմանը:
2. Մշակութային կենտրոնների գործունեությունը նպատակ ունի խթանել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը անմիջապես հասարակության մեջ, պետական մարմինների և գործակալությունների շրջանակներում տեղեկության և գիտելիքների փոխանակման և տարածման միջոցով, մասնավորապես, լեզվի և գրականության, մշակույթի և արվեստի, կրթության, գիտության և տեխնոլոգիայի, լրատվության ու հաղորդակցությունների բնագավառներում: