Հոդված 4
Հոդված 4
1. Կողմերը կապահովեն հասարակության ազատ և անարգել մուտքը Մշակութային կենտրոններ և նրանց կողմից իրականացվող միջոցառումներին, որտեղ էլ որ դրանք իրականացվեն: Կողմերը պետք է ապահովեն Մշակութային կենտրոնների կողմից իրենց գործունեության հրապարակումը Կողմերի օրենսդրությանը համապատասխան և օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
2. Կենտրոնները կարող են համապատասխան նախարարությունների և այլ պետական մարմինների, տեղական իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, մասնագիտական ընկերակցությունների և մասնավոր կազմակերպությունների, անհատների և խմբերի հետ ուղղակի կապերի մեջ մտնել և պահպանել դրանք ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան: