Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Մշակութային կենտրոնները պետք է լինեն շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Չնայած դրան՝ կենտրոնները կարող են գումարներ գանձել սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված բոլոր գործողությունների կամ դրանցից որևէ մեկի համար՝ պահպանման և շահագործման ծախսերը մասամբ կամ ամբողջովին հոգալու նպատակով. օրինակ՝ Մշակութային կենտրոնները կարող են.

ա) գումար գանձել իրենց կողմից կազմակերպված միջոցառումների, այլ գործողությունների կամ ցուցահանդեսների այցելուներից,

բ) գումար գանձել դասընթացների, ուսումնասիրությունների կամ այլ նմանատիպ գործողությունների համար,

գ) գումար գանձել գրադարաններից օգտվելու և իրենց գործունեությանը վերաբերող բազմատեսակ տեղեկակիրների կամ այլ նյութերի տրամադրման կամ վաճառքի համար,

դ) վաճառել կատալոգներ, պլակատներ, ծրագրեր, գրքեր, ձայնագրություններ և ուսուցման պարագաներ, որոնք ուղղակիորեն կապված են կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումների և իրենց գործունեության հետ,

ե) շահագործել սրճարաններ կենտրոնների այցելուների համար:

2. Մշակութային կենտրոնների տարածքում կամ որևէ այլ վայրում կազմակերպված ցուցահանդեսներում ներկայացված ցուցանմուշները կարող են առաջարկվել վաճառքի՝ ընդունող պետության օրենքներով և կանոններով վճարման ենթակա հարկերը կամ մաքսատուրքերը վճարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։