Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ատոմային էներգիայի բնագավառում փոխշահավետ համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը` նկատի ունենալով, մասնավորապես, հետևյալ ուղղությունները`

ԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելը, էներգաբլոկների սարքավորումների ակտիվազերծումը, առաջացած թափոնների հետ անվտանգ վարվեցողության ապահովումը,

նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և գիտահետազոտական միջոցառումների մշակում ԱԷԿ-ի գործունեության բոլոր փուլերում անվտանգության ապահովման համար,

համագործակցության շրջանակներում առանձին ծրագրերի իրականացման և ներդրման նպատակով մասնագետների և գիտնականների փոխանակում,

հասարակայնության իրազեկում ատոմային էներգիայի գործող ԱԷԿ-ների միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ, ներառյալ հասարակայնության հետ աշխատելու համար կենտրոնների հիմնումը, տեղեկատու-տեղեկատվական տեսանյութերի և տպագիր վերլուծական նյութերի ստեղծումը,

փորձի փոխանակում աշխատած միջուկային վառելիքի «չոր» պահեստարանների ընտրության, նախագծման, շինարարության և շահագործման հարցերում,

ատոմային էներգետիկայում օգտագործվող սարքավորումների, համալրող մասերի, սարքերի, պահեստամասերի և նյութերի (ներառյալ միջուկային նյութերը) առաքում, ներառյալ կոոպերատիվ հիմունքներով կատարվողները,

տեղեկատվության փոխանակում ԱԷԿ-ի ցուցանիշների, էներգաբլոկների շահագործման փորձի, ԱԷԿ-ի աշխատանքի խաթարումների, էներգաբլոկների (ÂÂÝÐ-440 տիպի ռեակտորներով) անվտանգության վերլուծության և դրանց անվտանգության բարձրացման միջոցառումների, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։