Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի հոդվածներում նախատեսված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
Կողմերի պետությունների ճյուղային գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների միջև գիտատեխնիկական համագործակցության վերականգնում և հետագա զարգացում,
համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման նպատակով էկոնոմիկայի և էներգետիկայի կառավարման բնագավառում գիտնականների և մասնագետների փոխանակում,
իրավական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ստեղծում,
գիտական, տեխնիկական և կառավարող անձնակազմի պատրաստման և վերապատրաստման գործում փոխօգնության, կառավարման, տնտեսական, գիտական և տեխնիկական հիմնախնդիրների ուղղությամբ խորհրդակցությունների ցուցաբերում,
էլեկտրաէներգետիկ, էներգետիկ շինարարության, ինչպես նաև գազի տեղափոխման և պահպանման ոլորտում տեղեկատվական դաշտի ստեղծում և ընդլայնում,
աջակցություն նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման ընդլայնմանը և կատարվող ծառայությունների ծավալների մեծացում,
մյուս Կողմի պոտենցիալ հնարավորությունների առավելագույնս օգտագործում աշխատանքների կատարման և սարքավորումների մատակարարման գործում, եթե այն չի հակասում միջազգային պայմանագրերին,
էներգետիկայի, հարկային համակարգերի հիմունքների, էներգետիկայում հաշվետվությունների ոլորտում իրենց պետությունների տարածքում գործող օրենսդրության բովանդակության մասին տեղեկատվության փոխանակում: