Հոդված 1
Հոդված 1
Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել էներգետիկայի բնագավառում փոխշահավետ համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը` նկատի ունենալով, մասնավորապես, հետևյալ ուղղությունները`
էներգահամակարգերի զուգահեռ աշխատանք,
գիտական հետազոտություններ, էներգետիկ օբյեկտների նախագծում և կառուցում,
գործող էլեկտրաէներգետիկ օբյեկտների վերանորոգում, վերակառուցում և տեխնիկական վերազինում,
փոխադարձ աջակցություն էլեկտրաէներգետիկ նախագծերի նախագծահետախուզական, շինարարամոնտաժային, վերանորոգման և այլ աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև` երրորդ երկրներում,
էլեկտրակայաններին, հիդրոկառույցներին, ջերմային և էլեկտրական ցանցերին սարքավորումների, պահեստամասերի և նյութերի առաքումներ: