Հոդված 3
Հոդված 3
Ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել բնական գազի տեղափոխման, բաշխման և պահպանման բնագավառում համագործակցության բոլոր ձևերի զարգացմանը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.
գազատրանսպորտային համակարգի, գազի տեղափոխման և պահպանման, ինչպես նաև նավթամթերքների պահպանման օբյեկտների վերակառուցում և արդիականացում,
գազի ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման աշխատանքների համակարգում՝ նվազեցնելով շահագործման ծախսերը և բնական գազի տեղափոխման և բաշխման կորուստները,
համագործակցություն գիտահետազոտական, նախագծահետախուզական և շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում,
ընդհանուր դիրքորոշումների մշակում երկու Կողմերին վերաբերող տարածաշրջանային ծրագրերի վերանայման դեպքում: