Հոդված 11. Այլ պարտավորություններ
Հոդված 11. Այլ պարտավորություններ
Սույն Համաձայնագիրը չի ազդի Կողմերի միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունների վրա. մասնավորապես, այն պարտավորությունների վրա, որոնք բխում են.
ա) մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերից, մասնավորապես, 1966թ. դեկտեմբերի 16-ի՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային համաձայնագրից և 1950թ. նոյեմբերի 4-ի՝ «Մարդու իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիայից և դրա Արձանագրություններից, որոնք ուժի մեջ են երկու Կողմերի համար,
բ) 1951թ. հուլիսի 28-ի՝ Փախստականների իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայից և նրա՝ 1967թ. հունվարի 31-ի արձանագրությունից,
գ) հանձնման մասին միջազգային համաձայնագրերից: