Հոդված 2. Սեփական քաղաքացիների հետընդունումը
Հոդված 2. Սեփական քաղաքացիների հետընդունումը
1) Յուրաքանչյուր Կողմ, մյուս Կողմի հայցով և առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում), հետ կընդունի առանց թույլտվության գտնվող որևէ անձի՝ պայմանով, որ հաստատված է կամ կարող են բավարար հիմքեր լինել՝ ենթադրելու, որ նա հայցվող Կողմի քաղաքացի է:
2) Հայցող Կողմի դիմումը ստանալուն պես հայցվող Կողմը պետք է հետընդունման ենթակա անձանց անհապաղ տրամադրի հայրենադարձման համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր:
3) Հայցող Կողմը պետք է նույն պայմաններով հետ ընդունի նման անձին իր տարածք, եթե հետագա ստուգումները բացահայտեն, որ հայցող Կողմի պետության տարածքից մեկնելու պահին նա, փաստորեն, հայցվող Կողմի քաղաքացին չի եղել: