Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Տվյալների պաշտպանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Տվյալների պաշտպանումը

1) Եթե սույն Համաձայնագրի իրագործման համար հաղորդվում են անձնական տվյալներ, ապա դրանք պետք է հավաքվեն, օգտագործվեն և պաշտպանվեն՝ համաձայն ազգային և միջազգային իրավունքի: Մասնավորապես, պետք է գործեն հետևյալ սկզբունքները.

ա. ստացող Կողմը պետք է այդ տվյալներն օգտագործի միայն սույն Համաձայնագրում նշված նպատակի համար և հաղորդող Կողմի սահմանած պայմաններով,

բ. պահանջի դեպքում ստացող Կողմը պետք է տեղեկացնի հաղորդող Կողմին, թե ինչպես են օգտագործվելու տվյալները,

գ. անձնական տվյալները կարող են հաղորդվել և օգտագործվել միայն իրավասու մարմինների կողմից, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար: Այլ մարմիններին տվյալները հետագայում հաղորդվելուց առաջ հաղորդող Կողմը պետք է տա գրավոր համաձայնություն: Հաղորդող Կողմի գրավոր համաձայնության դեպքում միայն այդ տվյալները կարող են հաղորդվել այլ մարմինների,

դ. տվյալներ հաղորդող Կողմը պետք է ապահովի դրանց ճշտությունը, հիմնավորի անհրաժեշտությունը և հավաստիանա, որ չեն տրամադրվում տվյալներ, որոնք պահանջվածից ավելին են: Հաղորդող Կողմը պետք է պահպանի իր օրենքով նախատեսված տվյալների հաղորդմանը վերաբերող որևէ սահմանափակում: Եթե տվյալները ճշգրիտ չեն կամ հաղորդվել են անօրինական ճանապարհով, ստացող Կողմը պետք է անհապաղ տեղեկացվի այդ մասին և պետք է ճշտի կամ ոչնչացնի այդ տվյալները,

ե. անձանց պահանջով՝ նրան պետք է տեղեկացնեն իրենց վերաբերյալ հաղորդվող ցանկացած տվյալի հաղորդման մասին, ինչպես նաև տվյալների հաղորդման նպատակի մասին՝ այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որից տեղեկություն է պահանջվում,

զ. հաղորդվող անձնական տվյալները պետք է պահպանվեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այն նպատակներին, որոնց համար հաղորդվել են,

է. յուրաքանչյուր Կողմ պետք է պաշտպանի հաղորդած անձնական տվյալները չթույլատրված օգտագործումից, փոփոխումից կամ հրապարակումից:

2) Անձանց հետընդունման հետ կապված հաղորդվող անձնական տվյալները կարող են ներառել միայն հետևյալը.

ա. տվյալներ փոխադրման ենթակա անձի մասին և, անհրաժեշտության դեպքում, անձի ընտանիքի անդամների մասին (անուն, ազգանուն, նախկին որևէ անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուններ, ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, ներկա և որևէ նախկին քաղաքացիությունը),

բ. անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր, անձը հաստատող այլ փաստաթուղթ, ճամփորդական փաստաթուղթ և Laissez-passer (անցագիր) (համարը, վավերականության ժամկետը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը, տալու վայրը և այլն),

գ. այլ մանրամասներ, ինչպիսիք են մատնահետքերը և լուսանկարները, որոնք անհրաժեշտ են փոխադրման ենթակա անձի ինքնությունը հաստատելու կամ ստուգելու համար՝ արդյոք պահպանվա՞ծ են սույն Համաձայնագրով նախատեսված հետընդունման պայմանները,

դ. կանգառի վայրերը և երթուղիները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։