Հոդված 9. Իրականացման հետ կապված դրույթներ
Հոդված 9. Իրականացման հետ կապված դրույթներ
1) Սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծանուցման ժամանակ Կողմերը պետք է հաղորդեն միմյանց սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմնի մասին, դրա հասցեն և տրամադրեն մուտքի և ելքի այն կետերի ցանկը, որոնցով իրականացվելու է հետընդունումն ու տարանցումը:
2) Կողմերը անհապաղ միմյանց կծանուցեն մարմնի, նրա հասցեի, ինչպես նաև մուտքի և ելքի կետերի փոփոխության մասին:
3) Սույն Համաձայնագրի իրականացման գործընթացները, որոնք, մասնավորապես, վերաբերում են.
ա. տեղեկատվության փոխանակման և հետընդունման կազմակերպմանը,
բ. հետընդուման կազմակերպման համար պահանջվող փաստաթղթերին և տեղեկություններին,
գ. սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան՝ ծախսերի վճարման եղանակներին,
նշված են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մաս կազմող Հավելվածում:
4) Հավելվածում կատարված փոփոխությունները պետք է գրավոր համաձայնեցվեն Կողմերի կողմից: