Հոդված 10. Արդյունավետ համագործակցության սկզբունքները
Հոդված 10. Արդյունավետ համագործակցության սկզբունքները
1) Երկու Կողմերը պետք է աջակցեն միմյանց սույն Համաձայնագիրն իրականացնելու և մեկնաբանելու հարցում: Նրանք պետք է կանոնավոր տեղեկացնեն միմյանց ներգաղթի պահանջների մասին: Սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման կամ իրականացման հետ կապված ցանկացած վեճ պետք է լուծվի Կողմերի իրավասու մարմինների միջև՝ համատեղ խորհրդակցությունների, բանավոր կամ գրավոր ձևով կարծիքների փոխանակման միջոցով:
2) Գործընթացները դյուրացնելու նպատակով Կողմերը կօժանդակեն միմյանց վերադարձվող անձանց քաղաքացիությունը պարզելու գործում:
3) Յուրաքանչյուր Կողմ կարող է պահանջել, որ երկու Կողմերի փորձագետները հանդիպեն՝ սույն Համաձայնագրի կիրառման կամ իրականացման հետ կապված որևէ խնդիր կարգավորելու համար: