Հոդված 14. Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
Հոդված 14. Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1) Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
2) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերի համապատասխան պահանջների ավարտի մասին միմյանց գրավոր ծանուցելու օրվանից հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը:
3) Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը ցանկացած պահի` գրավոր ծանուցելով մյուս Կողմին:
Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարի գործել այդ ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Կատարված է Բեռն քաղաքում 2003 թվականի հոկտեմբերի 30-ին, երկու բնօրինակով, հայերեն, գերմաներեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
ՀԱՎԵԼՎԱԾ
1. Համաձայնագրի 2-րդ հոդվածի վերաբերյալ
1.1. Քաղաքացիությունը կարող է ապացուցվել, եթե ներկայացվում է՝
- անձը հաստատող վավերական փաստաթուղթ,
- վավերական անձնագիր կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթ (օրինակ՝ անցագիր /laissez-passer/, վերադարձի վկայական):
Եթե այդ փաստաթղթերը ներկայացված են, հայցվող Կողմի մարմինները ճանաչում են անձի քաղաքացիությունը, և հետագա քննության կարիք չի առաջանա:
1.2. Քաղաքացիության մասին ենթադրության համար, մասնավորապես, հիմք կարող են ծառայել (պատճենները նույնպես ընդունելի են)՝
- վերոհիշյալ 1.1-րդ ենթակետում թվարկված որևէ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետն անցել է,
- անձը հաստատող փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ անձը ծառայել է շվեյցարական կամ հայկական բանակում,
- վարորդական իրավունքները,
- ծննդյան վկայականները,
- նավաստիների գրանցամատյանները,
- վկաների ցուցմունքները,
- համապատասխան անձի կողմից ներկայացված՝ իրեն վերաբերող մանրամասները,
- լեզուն, որով խոսում է համապատասխան անձը (օրինակ` լեզվաբանական փորձաքննություն),
- անձի մատնահետքերի համեմատությունը մյուս Կողմի համապատասխան փաստաթղթերում գրանցված մատնահետքերի հետ:
Այդ դեպքում քաղաքացիությունը համարվում է հաստատված, եթե հայցվող Կողմը հաստատում է այն:
1.3. Եթե հայցող Կողմը համարում է, որ համապատասխան անձն իրականում ունի համապատասխան քաղաքացիություն (տե'ս սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետը), նա պետք է հայցվող Կողմին ուղարկի անձի մասին հետևյալ գրավոր տեղեկությունները.
ա) անունը և ազգանունը, կանանց համար՝ օրիորդական ազգանունը, եթե այդպիսին կա,
բ) ծննդյան ամսաթիվը և վայրը,
գ) անձի հայրենիքում նրա վերջին հայտնի հասցեն,
դ) անձի անձնագրի կամ այլ ճամփորդական փաստաղթղթի տեսակը, համարը, վավերականության ժամկետը, ինչպես նաև տրամադրող մարմինների մասին մանրամասները և ճամփորդական փաստաթղթի պատճենը:
Պատասխանը պետք է անմիջապես գրավոր ուղարկվի հայցող Կողմին:
1.4. Եթե անձն ունի բժշկական օգնության կարիք, հայցող Կողմը պետք է նաև ներկայացնի անձի առողջական վիճակի նկարագիրը (ներառյալ` որևէ բժշկական վկայականի պատճենը, և, եթե կա հատուկ խնամքի կարիք, տեղեկատվություն այդ մասին, ինչպես, օրինակ, բժշկական կամ այլ օգնություն, հսկողություն կամ շտապ օգնությամբ տեղափոխում):
2. Համաձայնագրի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների վերաբերյալ
2.1. Հետընդունման ցանկացած դիմում, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան (երրորդ երկրի քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք), պետք է պարունակի համապատասխան անձի մասին հետևյալ տեղեկությունները.
ա) անունը և ազգանունը, կանանց համար՝ օրիորդական ազգանունը, եթե այդպիսին կա,
բ) ծննդյան ամսաթիվը և վայրը,
գ) քաղաքացիությունը,
դ) հայցվող Կողմում վերջին հայտնի հասցեն,
ե) անձնագրի կամ այլ ճամփորդական փաստաղթղթի տեսակը, համարը, վավերականության ժամկետը, ինչպես նաև դրանք տրամադրած մարմինների մասին մանրամասները և ճամփորդական փաստաթղթի պատճենը,
զ) Հայցող Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվելու փաստի բացահայտման օրը:
2.2. Գտնվելու թույլտվությունը կարող է հաստատվել հետևյալ փաստաթղթերի միջոցով.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում՝
- փախստականի վկայական,
- փախստականի ճամփորդական փաստաթուղթ,
- ժամանակավոր ապաստանի վկայական,
- կացության քարտ:
բ) Շվեյցարիայի տարածքում՝
- բնակություն արտոնող C թույլտվություն, որը տրվում է կանտոնային իշխանության կողմից,
- փախստականի անձնագիր՝ 1951թ. հուլիսի 28-ի՝ Փախստականների իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի համատեքստի շրջանակում (ճամփորդական փաստաթուղթ՝ ըստ կոնվենցիայի),
- անձնագիր օտարերկրացիների համար:
2.3. Սույն Հավելվածի 1.2-րդ ենթակետը նմանապես վերաբերում է օրինական գտնվելու վերաբերյալ ենթադրությանը: Այդ դեպքում անձը կարող է հետ ընդունվել միայն այն դեպքում, եթե հայցվող Կողմը պարզորոշ կերպով տալիս է իր համաձայնությունը: Հայցվող Կողմը պետք է դիմումին պատասխանի 30 օրվա ընթացքում:
2.4. 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված ժամկետները առավելագույն ժամկետներն են: Ժամկետը սկսվում է հետընդունման դիմումը հայցվող Կողմին ներկայացնելու պահից:
3. Համաձայնագրի 6-րդ հոդվածի վերաբերյալ
3.1. Տարանցման մասին դիմումը պետք է պարունակի համապատասխան անձի մասին հետևյալ տեղեկությունները.
ա) անունը, ազգանունը, կանանց համար՝ օրիորդական ազգանունը, եթե այդպիսին կա,
բ) ծննդյան ամսաթիվը և վայրը,
գ) քաղաքացիությունը,
դ) վերջնակետ հանդիսացող երկրում վերջին հայտնի հասցեն,
ե) անձնագրի կամ այլ ճամփորդական փաստաղթղթի տեսակը, համարը, վավերականության ժամկետը, ինչպես նաև դրանք տրամադրած մարմինների մասին մանրամասները և ճամփորդական փաստաթղթի պատճենը:
3.2 Տարանցման մասին դիմումը պետք է նշի, թե արդյոք անձը կարիք ունի՞ անվտանգության հատուկ միջոցների, բժշկական կամ այլ օգնության:
3.3 Տարանցման մասին դիմումը պետք է ներկայացվի գրավոր: Հայցվող Կողմը պետք է պատասխանի գրավոր՝ դիմումը ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:
3.4 Եթե հայցվող Կողմը ընդունում է դիմումը, ապա տարանցումը պետք է իրականացվի պատասխանելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:
3.5 Հանձնման-ընդունման կամ տարանցման ճշգրիտ ժամանակը և մեթոդը (չվերթի համարը, մեկնման և ժամանման ժամը, ուղեկցող անձանց մասին տվյալները) պետք է որոշվեն անմիջականորեն Կողմերի իրավասու մարմինների միջև: Տարանցման դեպքում միաժամանակ կարող է փոխադրվել առավելագույնը 20 մարդ:
4. Համաձայնագրի 8-րդ հոդվածի վերաբերյալ
Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան այն ծախսերը, որոնք չեն կարող ծածկվել անմիջապես հայցող Կողմի կողմից, 30 օրվա ընթացքում կփոխանցվեն հայցվող Կողմի իրավասու մարմնի բանկային հաշվին` հաշիվ-ֆակտուրան ստանալուց հետո:
5. Համաձայնագրի 10-րդ հոդվածի վերաբերյալ
5.1. Եթե ներկայացված ապացույցների և փաստաթղթերի հիման վրա քաղաքացիությունը չի կարող ապացուցվել և քաղաքացիության մասին հնարավոր չէ ենթադրություններ անել, ապա Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելությունը, մյուս Կողմի դիմումի համաձայն, պետք է տվյալ անձանց հետ կազմակերպի հարցազրույց՝ նրանց քաղաքացիությունը որոշելու նպատակով:
5.2. Մյուս Կողմի խնդրանքով՝ հայցվող Կողմը կնշանակի փորձագետներ՝ այդ անձանց քաղաքացիությունը որոշելու նպատակով:
5.3. Քաղաքացիության որոշման հետ կապված ծախսերը կհոգա հայցող Կողմը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 01.03.2005թ.