Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը

1) Յուրաքանչյուր Կողմ, մյուս Կողմի հայցով, պետք է, առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում), հետ ընդունի իր պետության տարածք որևէ երրորդ երկրի քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, որը ունի որևէ իրավական կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս գտնվելու հայցվող Կողմի պետության տարածքում (օրինակ` կացության կարգավիճակ, փախստականի կարգավիճակ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ):

2) Սակայն հայցող Կողմը հետագայում իր պետության տարածք հետ կընդունի 1-ին կետում հիշատակված որևէ երրորդ երկրի քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, եթե ապացուցվի, որ հայցող Կողմի պետության տարածքից մեկնելու պահին հայցվող Կողմի կողմից նրան չի տրվել այնտեղ գտնվելու թույլտվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։