Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ժամկետները

1) Հայցվող Կողմը պետք է հետընդունման դիմումին պատասխանի անհապաղ և առավելագույնը երեսուն օրվա ընթացքում:

2) Հայցվող Կողմը առանց ձգձգման և առավելագույնը երեսուն օրվա ընթացքում պետք է ստանձնի այն անձի գործը, որի հետընդունման վերաբերյալ համաձայնություն է կայացվել: Հայցող Կողմի ցանկությամբ այս ժամկետը կարող է, ըստ անհրաժեշտության, երկարաձգվել՝ իրավական պահանջները կատարելու կամ գործնական դժվարությունները հաղթահարելու համար: Յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները գրավոր և նախապես կհամաձայնեցնեն փոխանցման վերջնական օրը:

3) Եթե ապացուցվի, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, Կողմի իմացությամբ, վեց ամսից ավելի անընդմեջ բնակվել է նրա տարածքում, ապա տվյալ Կողմը այլևս չի կարող դիմել հետընդունման համար: Բացառիկ դեպքերում, ինչպիսիք են լուրջ առողջական խնդիրները, իրավական պահանջները կամ էական գործնական դժվարությունները, այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասներկու ամիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։