Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Տարանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Տարանցում

1) Յուրաքանչյուր Կողմ, մյուս Կողմի խնդրանքով, պետք է թույլ տա երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը (այսուհետ՝ տարանցում), որը կատարվում է իշխանությունների վերահսկողության ներքո, այն պայմանով, որ ընդունումը այլ տարանցման երկրներ և վերջնական նպատակակետ հանդիսացող երկիր երաշխավորված է: Այդ դեպքերում կարիք չկա, որ հայցվող Կողմը տրամադրի տարանցման վիզա:

2) Երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը կարող է մերժվել, եթե բավարար ապացույցներ լինեն՝ ենթադրելու, որ վերջնական նպատակակետ հանդիսացող երկրում կամ որևէ տարանցման երկրում անձը կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի կամ մահապատժի, կամ նրա կյանքը, ֆիզիկական գոյությունը կամ ազատությունը վտանգված են՝ ելնելով նրա ազգությունից, կրոնական, ռասայական պատկանելությունից կամ քաղաքական համոզմունքներից:

3) Տարանցումը կարող է մերժվել նաև, եթե անձը կարող է հայցվող Կողմի պետության տարածքում, տարանցման երկրում կամ վերջնական նպատակակետ հանդիսացող երկրում ենթարկվել քրեական հետապնդման, կամ նրա նկատմամբ դատավճիռը կարող է ի կատար ածվել:

4) Տարանցման մասին դիմումը և նրա պատասխանը գրավոր ուղարկելու գործընթացները կիրականացվեն անմիջականորեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված պատասխանատու մարմինների միջև: Դիմումի ձևը և բովանդակությունը ներկայացված են Հավելվածում:

5) Եթե հայցվող Կողմը մերժում է տարանցման դիմումը, որովհետև 1-ից 3-րդ կետերում նշված պայմանները չեն պահպանվել, ապա նա պետք է գրավոր տեղեկացնի հայցող Կողմին իր որոշման հիմքերի մասին: Եթե նույնիսկ հայցող Կողմին տրվել են նախնական երաշխիքներ՝ տարանցման նպատակով ընդունված ցանկացած անձ կարող է հետ վերադարձվել, եթե հետագայում պարզվի, որ 1-ին կետում նշված պայմանները չեն պահպանվել, կամ որ 3-րդ հոդվածը չի կիրառվել: Այդ դեպքում հայցող Կողմը պետք է հետ ընդունի տվյալ անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։