Հոդված 16
Հոդված 16
Բարձր Պայմանավորվող Կողմերը կհամագործակցեն հանցագործության, մասնավորապես, ահաբեկչության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, դրամանիշների, պետական և այլ արժեթղթերի կեղծումների, օդային ավազակության և մաքսանենգության, ներառյալ` մշակութային, պատմական և հնագիտական արժեքների անօրինական արտահանման դեմ պայքարի բնագավառում:
Բարձր Պայմանավորվող Կողմերը համաձայնագրեր կկնքեն քաղաքացիական և քրեական գործերի վերաբերյալ փոխադարձ իրավական օգնության մասին: