Հոդված 2
Հոդված 2
Բարձր Պայմանավորվող Կողմերը տարբեր մակարդակներով կանցկացնեն խորհրդակցություններ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով:
Բարձր Պայմանավորվող Կողմերը կձգտեն իրենց դիրքորոշումների առավելագույն հնարավոր մոտեցմանը` համատեղ կամ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով:
Եթե Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկը կհամարի, որ ստեղծվել է խաղաղությունը վտանգող իրադրություն կամ խախտվում է խաղաղությունը, կարող է դիմել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմին` կոորդինացնելու իրենց դիրքորոշումները` վտանգը չեզոքացնելու կամ խաղաղությունը վերականգնելու նպատակով: