Հոդված 17
Հոդված 17
Բարձր Պայմանավորվող Կողմերն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն և համապատասխան միջոցներ կձեռնարկեն Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիների էթնիկական, լեզվական, մշակութային և կրոնական առանձնահատկությունների պահպանման և զարգացման համար, ինչպես նաև կերաշխավորեն նրանց իրավունքները, համաձայն այդ բնագավառում գործող երկկողմ համաձայնագրերի և միջազգային իրավունքների նորմերի:
Բարձր Պայմանավորվող Կողմերը կաջակցեն մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի տարածքում ժամանակավորապես գտնվող իրենց քաղաքացիների մարդասիրական և սոցիալական խնդիրների լուծման հարցում: