Հոդված 7
Հոդված 7
Բարձր Պայմանավորվող Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն իրենց երկրներում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքի և ուղղությունների վերաբերյալ և կխթանեն փոխշահավետ տնտեսական և առևտրական համագործակցության զարգացմանը: Իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան, նրանք կապահովեն բարենպաստ տնտեսական և ֆինանսական պայմաններ` իրենց տարածքում մյուս Բարձր Պայմանավորվող Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության համար, կխթանեն համատեղ ընկերությունների, ձեռնարկությունների և բանկերի ստեղծումը, կպաշտպանեն ֆիրմաների և ձեռնարկությունների փոխադարձ ներդրումները, այդ թվում նաև երրորդ երկրների գործընկերների մասնակցությամբ: